Կորոնավիրուսի հետևանքով 73 տարեկանում մահացել է ճարտարապետ Էդուարդ Թանգյանը:
Այս մասին հայտնում են Հայաստանի ճարտարապետների պալատից:
Թանգյանը 1980 թվականից Հայաստանի ճարտարապետների միության անդամ է, տաղանդավոր և վաստակաշատ ճարտարապետ, Երևան, Մոսկվա, Կուրսկ քաղաքներում իրականացված բազմաթիվ կառույցների հեղինակ: