կարևոր
1600 դիտում, 1 տարի առաջ - 2021-07-21 09:16

Այսօր հուլիսի 21-ն է․ 1969 թ. հենց այս օրը ամերիկացի տիեզերագնաց Նիլ Արմսթրոնգը պատմության մեջ առաջին անգամ ոտք դրեց լուսնի վրա

Այսօր հուլիսի 21-ն է․ 1969 թ. հենց այս օրը ամերիկացի տիեզերագնաց Նիլ Արմսթրոնգը պատմության մեջ առաջին անգամ ոտք դրեց լուսնի վրա

Հուլիսի 21, տարվա 202-րդ (նահանջ տարիներին՝ 203-րդ) օրն է։

Տարվա ավարտին մնում է 163 օր։

  • մ.թ.ա. 365 թ. – ավանդության համաձայն Հերոստրատոսը այրեց աշխարհի յոթ հրաշալիքներից մեկը` Արտեմիսի տաճարը Եփեսոսում։
  • 735 թ. – մահացել է Ստեփանոս Սյունեցին, հայ միջնադարյան քերականագետ, թարգմանիչ, բանաստեղծ և երաժիշտ, նշանավոր մշակութային և եկեղեցական գործիչ, (ծն. 660-ական թթ.)։
  • 1847 թ. – Բոլիվիան հռչակեց իր անկախությունը։
  • 1905 թ. – հայ դաշնակցականների կողմից Ստամբուլի Եըլտիզ մզկիթում Աբդուլ Համիդ II-ի դեմ մահափորձ կազմակերպվեց։
  • 1915 թ. – սկսվեց Մուսա լեռան հերոսամարտը։
  • 1969 թ. – ամերիկացի տիեզերագնաց Նիլ Արմսթրոնգը պատմության մեջ առաջին անգամ ոտք դրեց լուսնի վրա։
  • 1982 թ. – Ջաջուռում բացվեց Մինաս Ավետիսյանի տուն-թանգարանը։
  • 1992 թ. – մահացել է Հովհաննես Զարդարյանը, հայ ժողովրդական նկարիչ, ԽՍՀՄ Արվեստի ակադեմիայի իսկական անդամ, պրոֆեսոր (ծն. 1918 թ.)։
  • 1994 թ. – մահացել է Սերգեյ Փարաջանովը, հայ կինոռեժիսոր («Մոռացված նախնիների ստվերները», «Նռան գույնը», ծն. 1924 թ.)։