կարևոր
2335 դիտում, 3 տարի առաջ - 2021-07-20 21:30

Քարահունջի վարչական ղեկավար Լուսինե Ավետյանին կալանավորեցին Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանի դեմ ցուցմունք կորզելու համար. իրավաբան

Քարահունջի վարչական ղեկավար Լուսինե Ավետյանին կալանավորեցին Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանի դեմ ցուցմունք կորզելու համար. իրավաբան

Իրավաբան, Հայաստան դաշինքի անդամ Ռոբերտ Հայրապետյանն արձանագրում է.

«Քարահունջի վարչական ղեկավար Լուսինե Ավետյանին կալանավորեցին Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանի դեմ ցուցմունք կորզելու համար։

Ավետյանից ցուցմունքը կորզեցին։

Առուշանյանին կալանավորեցին։

Ավետյանի փեսան պաշտոնի առաջխաղացում ունեցավ։

Ավետյանին ազատ արձակեցին։

Կեցցե արհեստական շնչառության ապարատին միացված արդարադատությունը»:

Հավելենք, որ այսօր դատախազի որոշմամբ փոխվել է Լուսինե Ավետյանի խափանման միջոցը՝ գրավով։ Որպես գրավի առարկա է կիրառվել միջնորդությանը կից ներկայացված անշարժ գույքը։

«Հաշվի է առնվել նրա կողմից ինքնախոստովանական ցուցմունք տալու, քննությանը և հանցագործության բացահայտմանն օժանդակելու հանգամանքը, ինչպես նաև այն, որ քննության տվյալ փուլում նվազել է դատավարության մասնակիցների նկատմամբ ապօրինի ազդեցության գործադրմամբ քննությանը խոչընդոտելու ռիսկը և գրավի կիրառումը բավարար է ազատության մեջ մնալով մեղադրյալի պատշաճ վարքագիծը երաշխավորելու համար»,- նշել է դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը: