կարևոր
877 դիտում, 1 տարի առաջ - 2021-07-20 18:54

Արմեն Սարգսյանը առաջին ատյանի դատարանների 4 նախագահ է նշանակել

Արմեն Սարգսյանը առաջին ատյանի դատարանների 4 նախագահ է նշանակել

Նախագահ Արմեն Սարգսյանը առաջին ատյանի դատարանների 4 նախագահ է նշանակել։ Այս մասին հայտնում են ՀՀ նախագահի նստավայրից:

Արմիդա Ոսկանյանը նշանակվել է Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ նշանակելու մասին։

Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ է նշանակվել Աննա Արզումանյանը։

Սուրեն Բաղդասարյանը նշանակվել է Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ։

Արմեն Սարգսյանի մեկ այլ հրամանագրով Գոհարիկ Խաչատրյանը նշանակվել է Արագածոտնի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ։