կարևոր
1894 դիտում, 2 տարի առաջ - 2021-07-20 18:29

Արշակ Կարապետյանը նշանակվել է պաշտպանության նախարարի առաջին տեղակալ

Արշակ Կարապետյանը նշանակվել է պաշտպանության նախարարի առաջին տեղակալ

Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Արշակ Կարապետյանը նշանակվել է պաշտպանության նախարարի առաջին տեղակալ։

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝

Արշակ Կարապետյանին նշանակել պաշտպանության նախարարի առաջին տեղակալ»,– ասվում է հրամանագրում:

Այսօր ավելի վաղ Արշակ Կարապետյանն ազատվել էր Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալի պաշտոնից:

Նշենք, որ Արշակ Կարապետյանը 1993-2018 թթ. ծառայել է ՀՀ զինված ուժերում,  2018-2021թթ. եղել է ՀՀ վարչապետի խորհրդական, իսկ 2021թ. ապրիլի 13-ին նշանակվել է ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ։