կարևոր
1387 դիտում, 1 տարի առաջ - 2021-07-20 17:54

Վաղարշակ Հարությունյանն ազատվեց նախարարի պաշտոնից. կնշանակավի՞ ՌԴ-ում ՀՀ դեսպան

Վաղարշակ Հարությունյանն ազատվեց նախարարի պաշտոնից. կնշանակավի՞ ՌԴ-ում ՀՀ դեսպան

Վաղարշակ Հարությունյանն ազատվել է ՀՀ  Պաշտպանության նախարարի պաշտոնից: Այս մասին հայտնում են ՀՀ նախագահի աշխատակազմից:

«Հիմք ընդունելով Սահմանադրության 131-րդ հոդվածը, ինչպես նաև «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասը.

Պաշտպանության նախարարի պաշտոնակատար Վաղարշակ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻՆ ազատել զբաղեցրած պաշտոնից»:

168.am-ի տեղեկություններով՝ այսօր հրաժարական տված ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանը ոչ թե Անվտանգության խորհրդի քարտուղար է նշանակվելու, այլ  Ռուսաստանի Դաշնությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան:

Նշենք, որ ՀՀ Պաշտպանության նախարարի հավանական թեքնածուն՝ Արշակ Կարապետյանն է: