կարևոր
1840 դիտում, 2 տարի առաջ - 2021-07-20 14:53

Փարիզում հրդեհ է բռնկվել Ֆրանսիայի վարչապետի նստավայրի մոտակայքում. ՏԵՍԱՆՅՈւԹ

Փարիզի 7-րդ թաղամասում՝ Ֆրանսիայի վարչապետի նստավայրի՝ Մատինյոնյան պալատի մոտ hրդեհ է բռնկվել: 

Հրդեհը բռնկվել է վերանորոգվող շենքում, որը գտնվում է Մատինյոնյան պալատի մոտակայքում: Կրակը չի տարածվել կառավարության ղեկավարի նստավայրի վրա:

Հրշեջ-փրկարարները ժամանել են արտակարգ դեպքի վայր 10.00-ից հետո (Երևանի ժամանակով 12.00-ից): 

Իշխանությունները տարհանել են նաև տարածքի բնակելի շենքերի բնակիչներին։

Հրդեհի հետևանքով տուժածներ չկան։