Տոկիոյում կայացած Միջազգային օլիմպիական կոմիտեի (ՄՕԿ) նստաշրջանում հաստատվել է Օլիմպիական խաղերի կարգախոսի փոփոխությունը.
«Ավելի արագ, ավելի բարձր, ավելի ուժեղ՝ միասին» (լատիներեն ՝ «Citius, altius, fortius – communis»). տեքստին ավելացվել է «միասին» բառը:
Համապատասխան որոշումն ընդունվել է միաձայն: Օլիմպիական խաղերի կարգախոսը 1894 թվականից ի վեր փոխվել է առաջին անգամ:
«Սա դարակազմիկ իրադարձություն է»,-ասել է ՄՕԿ-ի ղեկավար Թոմաս Բախը, որը փոփոխությունների նախաձեռնողն էր: