Լոս Անջելեսում վերջին հրաժեշտն են տվել անվանի դուդուկահար, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Ջիվան Գասպարյանին:
Ջիվան Գասպարյան կրտսերը տեղեկացրել է, որ հուղարկավորությունը կլինի Հայաստանում հուլիսի 24-ին, Ջիվան Գասպարյանի մարմինը կամփոփվի Կոմիտասի անվան պանթեոնում:
Ջիվան Գասպարյանը մահացել էր հուլիսի 6-ին ԱՄՆ-ում: ՀՀ կառավարությունը երաժշտի մահվանից 10 օր անց միայն նրա թաղման հանձնաժողով ստեղծելու և դրա անհատական կազմը հաստատելու մասին որոշում է ստորագրել:
«Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի նոյեմբերի 23-ի N 1910-Ն որոշման N 6 հավելվածի 2-րդ կետով՝
1. Հայաստանի Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության ժողովրդական արտիստ, դուդուկահար Ջիվան Գասպարյանի մահվան կապակցությամբ ստեղծել թաղման հանձնաժողով և հաստատել դրա անհատական կազմը՝ համաձայն հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի պաշտոնակատարին՝ 20-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնակատարին ներկայացնել համապատասխան առաջարկություն հանձնաժողովի ներկայացրած հուղարկավորման ծախսերի մասին հաշվետվության հիման վրա», - նշված է որոշման մեջ: