կարևոր
1774 դիտում, 2 տարի առաջ - 2021-07-20 10:38

 Եղվարդ-Նոր Հաճն ավտոճանապարհին ավտովթար է տեղի ունեցել․ կա զոհ և տուժած

 Եղվարդ-Նոր Հաճն ավտոճանապարհին ավտովթար է տեղի ունեցել․ կա զոհ և տուժած

 Եղվարդ-Նոր Հաճն ավտոճանապարհին հուլիսի 20-ին՝ ժամը 01:15-ին, տեղի է ունեցել ավտովթար. կա զոհ և տուժած: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԱԻՆ-ից:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Եղվարդ-Նոր Գեղի ավտոճանապարհի 3-րդ կմ-ին «Toyota Land Cruiser Prado» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Կ․ Մ․, ծնված 1969 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, հայտնվել դաշտամիջյան հատվածում և շրջվել. վարորդը մահացել է:

Ուղևորներին տեղի ուժերով դուրս են բերել ավտոմեքենայից և մոտեցրել շտապօգնության մեքենային․ վերջիններս հոսպիտալացվել են «Արմենիա» ՀԲԿ: