կարևոր
1177 դիտում, 1 տարի առաջ - 2021-07-20 09:04

Այսօր հուլիսի 20-ն է․ 1240 թ. այս օրը օծվեց Գանձասար վանական համալիրը

Այսօր հուլիսի 20-ն է․ 1240 թ. այս օրը օծվեց Գանձասար վանական համալիրը

Հուլիսի 20-ը, տարվա 201-րդ օրն է։

Տարվա ավարտին մնում է 164 օր։

  • 1240 թ. - օծվեց Գանձասար վանական համալիրը։
  • 1810 թ. - Կոլումբիան հռչակեց իր անկախությունը Իսպանիայից։
  • 1914 թ. - ծնվել է Հունան Ավետիսյանը՝ Երկրորդ համաշխարհային պատերազմի մասնակից հայ զինվոր, հայտնի է նրանով, որ մարտի ժամանակ իր մարմնով փակել է հակառակորդի կրակակետը, ինչի համար հետմահու ստացել է ԽՍՀՄ հերոսի կոչում։
  • 1924 թ. - Փարիզում ստեղծվեց Շախմատի միջազգային ֆեդերացիան։
  • 1928 թ. - ծնվել է Մինաս Ավետիսյանը՝ հայ նշանավոր գեղանկարիչ։
  • 1944 թ. - Ադոլֆ Հիտլերի դեմ անհաջող մահափորձ կատարվեց։
  • 1969 թ. - ամերիկյան «Ապոլոն 11» տիեզերանավը պատմության մեջ առաջին անգամ իջավ լուսնի վրա։
  • 1973 թ. - մահացել է Բրյուս Լին, կինոդերասան, ռեժիսոր, արևելյան մարտարվեստների մեծագույն վարպետներից մեկը։
  • 1991 թ. - զոհվեց Ջիվան Աբրահամյանը՝ Արցախյան ազատամարտի հրամանատարներից, Հայաստանի ազգային հերոս։