կարևոր
2446 դիտում, 2 տարի առաջ - 2021-07-20 00:40

Երասխի սահմանին թշնամին ականանետեր է կիրառել, իրադրությունը շարունակում է լարված մնալ. ՊՆ

Երասխի սահմանին թշնամին ականանետեր է կիրառել, իրադրությունը շարունակում է լարված մնալ. ՊՆ

Հուլիսի 19-ի երեկոյան ադրբեջանական զինված ուժերը, ժամը 18:40-ից սկսած, մի քանի ժամ շարունակ, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից գնդակոծել են հայ-ադրբեջանական սահմանի Երասխի հատվածում տեղակայված հայկական դիրքերը: Պարբերաբար կիրառվել են նաև ականանետեր: Իրադրությունը, ժամը 23:00-ի դրությամբ, շարունակում է լարված մնալ: Հայտնում են ՀՀ պաշտպանության նախարարությունից:

ՀՀ պաշտպանության նախարարությունը կրկին նախազգուշացնում է, որ սահմանային ցանկացած սադրանք արժանանալու է կոշտ արձագանքի, և իրադրության սրման ողջ պատասխանատվությունն ընկնում է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության վրա: