կարևոր
1582 դիտում, 1 տարի առաջ - 2021-07-19 20:17

Երևանի Էրեբունի փողոցում այրվում է հինգհարկանի շենքի տանիք. հայտարարվել է հրդեհի բարդության «1 ԲԻՍ» կանչ

Երևանի Էրեբունի փողոցում այրվում է հինգհարկանի շենքի տանիք. հայտարարվել է հրդեհի բարդության «1 ԲԻՍ» կանչ

Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնը հուլիսի 19-ին՝ ժամը 18։48-ին, ահազանգ է ստացել, որ Երևանի Էրեբունի փողոցում այրվում է հինգհարկանի շենքի տանիք։

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ փրկարար ծառայության Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատների երկու մարտական հաշվարկ և ավտոսանդուղք։

Ըստ աղբյուրի՝ հայտարարվել է հրդեհի բարդության «1 ԲԻՍ» կանչ․ դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ  Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատների ևս երեք մարտական հաշվարկ և Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ խումբը։