կարևոր
1366 դիտում, 2 տարի առաջ - 2021-07-19 18:50

Նորընտիր Ազգային Ժողովի առաջին նիստը կգումարվի օգոստոսին

Նորընտիր Ազգային Ժողովի առաջին նիստը կգումարվի օգոստոսին

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը պատգամավորական մանդատները գրանցելու արձանագրությունը կկազմի այս շաբաթվա մեջ:

Արձանագրությունը կազմելուց հետո ԿԸՀ նախագահը կհայտարարի ութերորդ գումարման խորհրդարանի առաջին նիստի օրը:

Օրենքը սահմանում է, որ առաջին նիստը գումարվում է ընտրությունների արդյունքներն ամփոփելուց հետո երկրորդ երկուշաբթի օրը՝ այսինքն՝ օգոստոսի երկուսին:

Հիշեցնենք, որ Սահմանադրական դատարանն անփոփոխ է թողել ընտրությունների արդյունքները:

Ըստ դրանց՝  նոր գումարվող խորհրդարանում Քաղաքացիական պայմանագիրը կունենա 71, Հայաստան դաշինքը՝ 29, Պատիվ ունեմ դաշինքը՝ 7 մանդատ: