կարևոր
1801 դիտում, 1 տարի առաջ - 2021-07-19 17:55

Լուսինե Ավետյանի փեսան պաշտոն է ստացել դատախազությունում

Լուսինե Ավետյանի փեսան պաշտոն է ստացել դատախազությունում

Ընտրակաշառք տալու համար մեղադրվող Քարահունջի վարչական ղեկավար Լուսինե Ավետյանի փեսան՝ Դավիթ Ներսիսյանը, պաշտոն է ստացել դատախազությունում:

Ավելի վաղ մամուլն էլ գրում էր, որ ուժային կառույցում աշխատող փեսայի միջոցով են իրավապահները փորձում Ավետյանից ցուցմունք կորզել Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանի դեմ:

Նախքան ազատությունից զրկվելն էլ Առուշանյանը, նաեւ Սյունիքի նախկին մարզպետ Վահե Հակոբյանն ահազանգում էին, որ իրավապահներն ընտրել են կին վարչական ղեկավարի նրան հեշտությամբ ճնշումների ենթարկելու եւ ցուցմունքներ կորզելու համար: