կարևոր
1126 դիտում, 1 տարի առաջ - 2021-07-19 16:05

Հայ դպրոցականները կիրառական կենսաբանության միջազգային օլիմպիադայում արժանացել են 5 մեդալի

Հայ դպրոցականները կիրառական կենսաբանության միջազգային օլիմպիադայում արժանացել են 5 մեդալի

Ինդոնեզիայում կիրառական կենսաբանության օլիմպիադան անցկացվել է առցանց ձևաչափով, որտեղ հայ դպրոցականները արժանացել են 5 մեդալի․ առաջին փուլը տեղի է ունեցել հունիսի 23-30-ը, իսկ երկրորդ փուլը՝ հուլիսի 4-ին։ Այս մասին տեղեկացնում է ԿԳՄՍ-ն:

Մրցույթին մասնակցել են աշխարհի 30 երկրի ավելի քան 300 աշակերտ: Հայաստանի Հանրապետությունը ներկայացրել են 10 աշակերտ: Երկրորդ փուլ անցած 30 մասնակցից 5-ը ՀՀ դպրոցականներն էին: Հաղթահարելով երկրորդ փուլը արժանացել են մեդալների:

«Հերացի» ավագ դպրոցի 11-րդ դասարանի աշակերտուհի Մանե Կուրղինյանն արժանացել է ոսկե, «Քվանտ» վարժարանի և Ա.Շահինյանի անվան ֆիզմաթ դպրոցի 10-րդ դասարանցիներ Լեոնիդ Ասատրյանը և Համլետ Կարայանը՝ արծաթե, իսկ Արմավիրի թիվ 4 ավագ դպրոցի և «Հերացի» ավագ դպրոցի սաներ Ալլա Ավետիսյանը և Արման Հայրապետյանը՝ բրոնզե մեդալների։