կարևոր
940 դիտում, 1 տարի առաջ - 2021-07-19 10:51

Հայաստանում ընդհանուր առմամբ պատվաստվել է 131 հազար 80 մարդ

Հայաստանում ընդհանուր առմամբ պատվաստվել է 131 հազար 80 մարդ

Առողջապահության նախարարությունը հայտնում է, որ COVID-19-ի դեմ պատվաստումների մեկնարկից ի վեր հուլիսի 18-ի դրությամբ` կատարվել է 131 080 պատվաստում, որից առաջին դեղաչափ` 94 560, երկրորդ դեղաչափ` 36 520։

Հիշեցում.

  •  «ԱստրաԶենեկա»-ով, «Սպուտնիկ-Վի»-ով և «Կորոնավակ»-ով պատվաստումները կարող են իրականացվել 18 և բարձր տարիքի անձանց շրջանում, ըստ դիմելիության, կամավորության սկզբունքով
  •  Պատվաստումներն իրականացվում են առողջության առաջնային պահպանման կազմակերպություններում շաբաթվա բոլոր օրերին. շաբաթ և կիրակի սահմանվել են հերթապահություններ՝ ժամը 10։00-16։00-ը
  •  Նախապես պետք է զանգահարել նախընտրած պոլիկլինիկա` անկախ կցագրումից, և գրանցվել պատվաստման համար
  • Կարող են պատվաստվել նաև օտարերկրյա քաղաքացիները:

Պատվաստումներն անվճար են: