կարևոր
1705 դիտում, 2 տարի առաջ - 2021-07-18 10:04

Այսօր հուլիսի 18-ն է․ 1316 թ. այս օրը Հայ առաքելական եկեղեցու կողմից Կիլիկիայի Ադանա քաղաքում գումարվել է Ադանայի ժողովը

Այսօր հուլիսի 18-ն է․ 1316 թ. այս օրը Հայ առաքելական եկեղեցու կողմից Կիլիկիայի Ադանա քաղաքում գումարվել է Ադանայի ժողովը

Հուլիսի 18, տարվա 199-րդ (նահանջ տարիներին՝ 200-րդ) օրն է։

Տարվա ավարտին մնում է 166 օր։

  • 64 թ. – Հին Հռոմում տեղի ունեցավ պատմությանը հայտնի Հռոմի մեծ հրդեհը:
  • 1316 թ. – Հայ առաքելական եկեղեցու կողմից Կիլիկիայի Ադանա քաղաքում գումարվել է Ադանայի ժողովը:
  • 1897 թ. – ծնվել է Եղիա Չուբարը, հայ լրագրող, կինոսցենարիստ, հրապարակախոս, գրական-հասարակական գործիչ (մահ. 1937 թ.):
  • 1898 թ. – Պիեռ և Մարիա Կյուրիները Ֆրանսիական ակադեմիայում զեկույց ներկայացրին այն մասին, որ Ուրանից գոյություն ունեն այլ ռադիոակտիվ տարրեր:
  • 1918 թ. – ծնվել է Նելսոն Մանդելան՝ Հարավաֆրիկյան Հանրապետության առաջին սևամորթ նախագահը, մարդու իրավունքների ամենահայտնի ակտիվիստներից մեկը, Նոբելյան մրցանակի դափնեկիր (մահ. 2013 թ.):
  • 1921 թ. – Նեմեսիսի հայ վրիժառու Միսաք Թորլաքյանը Կոստանդնուպոլսում սպանեց Ադրբեջանի ներքին գործերի նախկին նախարար Բիհբութ Ժիվանշիր Խանին:
  • 1938 թ. – մահացել է Վահան Թոթովենցը, հայ նշանավոր գրող, արձակագիր, բանաստեղծ (ծն. 1889 թ.):
  • 1938 թ. – ծնվել է Պերճ Զեյթունցյանը հայ արձակագիր, դրամատուրգ, հրապարակախոս և թարգմանիչ։
  • 1999 թ. – Մեթյու Հոլմանի և Բրետ Գլեդմանի կողմից հայտնաբերվեց Ուրանի միանգամից 3 անկանոն արբանյակ՝ Ստեֆանո, Պրոսպերո և Սետեբոս: