կարևոր
376 դիտում, 2 ամիս առաջ - 2021-07-17 23:45

Հրշեջ-փրկարարները մարել են ընդհանուր 29․4 հա տարածքում բռնկված հրդեհները

Հրշեջ-փրկարարները մարել են ընդհանուր 29․4 հա տարածքում բռնկված հրդեհները

Հուլիսի 16-ից 17-ը ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 16 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված մոտ 200 քմ և ավելի տարածք ընդգրկող հրդեհների վերաբերյալ, մասնավորապես՝

Երևանի Շենգավիթ վարչական շրջանում՝ 700 քմ, Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում՝ 1000 քմ, Էրեբունի վարչական շրջանում՝ 500 քմ, Ավան վարչական շրջանում՝ 2000 քմ,

Արարատի մարզի Մասիս քաղաքում՝ 3000 քմ,

Արմավիրի մարզի Շահումյան գյուղում՝ 7 հա,

Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքում՝ 4․5 հա,

Կոտայքի մարզի Աբովյան քաղաքում՝ 1500 քմ,

Շիրակի մարզի Արթիկ քաղաքում՝ 10000 քմ,

Սյունիքի մարզի Քաջարան քաղաքում՝ 8 հա,

Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր քաղաքում՝ 1․1 հա, Արին գյուղում՝ 3 հա,

Տավուշի մարզի Դիլիջան քաղաքում՝ 200 քմ, Բերդ քաղաքում՝ 3 հա։

Հրշեջ-փրկարարները մարել են վերոնշյալ տարածքներում բռնկված հրդեհները՝ ընդհանուր 29․4 հա: