կարևոր
2041 դիտում, 2 տարի առաջ - 2021-07-17 22:09

Ընտրությունների անվավերության փաստը չարձանագրելու ՍԴ որոշումը պայմանավորված է առնվազն հինգ դատավորի խիզախության բացակայությամբ․ Արամ Վարդևանյան

Ընտրությունների անվավերության փաստը չարձանագրելու ՍԴ որոշումը պայմանավորված է առնվազն հինգ դատավորի խիզախության բացակայությամբ․ Արամ Վարդևանյան

Փաստաբան, «Հայաստան» դաշինքի անդամ Արամ Վարդևանյանը գրառում է կատարել․

«Հարգելի գործընկերներ,

Ընտրությունների անվավերության փաստը չարձանագրելու Սահմանադրական դատարանի որոշումը բնական է՝ պայմանավորված է առնվազն հինգ դատավորի խիզախության բացակայությամբ։ Ընտրական իրավախախտումների հաստատված զանգավածային բնույթը, Սահմանադրական դատարանում նիստի ընթացքում նույնիսկ դրանց արձանագրումը, հակափաստարկների բացակայությունը՝ այլևս փաստ է, որը կախվածության մեջ չէ ՍԴ որոշումից։

Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել բոլորին, ովքեր ամեն օր հետևում էին այս դատավարությանը, աջակցում էին մեզ և հենց Ձեր օգնությամբ այս զանվածային խախտումները դարձան հանրությանը հասանելի»։

Հիշեցնենք, որ քիչ առաջ Սահմանադրական դատարանը հրապարակեց 4 քաղաքական ուժի ներկայացրած բողոքի վերաբերյալ որոշումը: Բարձր դատարանն անփոփոխ թողեց հունիսի 20-ի ընտրությունների վերաբերյալ ԿԸՀ որոշումը։