ՍԴ մամուլի խոսնակ Եվա Թովմասյանը հայտնում է.
«Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի 2021 թվականի հունիսի 20-ի արտահերթ ընտրությունների արդյունքներն ամփոփելու մասին» թիվ 184-Ա որոշման հետ կապված վեճի վերաբերյալ» գործով որոշումը կհրապարակվի այսօր 2021թվականի հուլիսի 17-ին, ժ.21:00-ին դռնբաց նիստում։
Հիշեցնենք, որ ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու 4 քաղաքական ուժի՝ «Հայաստան» դաշինքի, «Զարթոնք» ազգային քրիստոնեական կուսակցության, «Հայոց Հայրենիք» կուսակցության և «Պատիվ ունեմ» կուսակցությունների դաշինքի դիմումներով գործերը ՍԴ-ում միավորել են ու քննում են նույն նիստում։ ՍԴ-ում դատավարությունը մեկնարկել էր հուլիսի 9-ին: Հուլիսի 14-ին կողմերը ներկայացրել են եզրափակիչ ելույթները։ Այնուհետև ՍԴ-ն հեռացել է խորհրդակցական սենյակ, այսօր օրենքով սահմանված վերջին օրն է, որ ՍԴ-ն պետք է հրապարակի իր որոշումը։