կարևոր
1318 դիտում, 1 տարի առաջ - 2021-07-17 17:58

Հրապարակվում է Սիսիանի քաղաքապետ Արթուր Սարգսյանի կալանքի հարցով որոշումը

Հրապարակվում է Սիսիանի քաղաքապետ Արթուր Սարգսյանի կալանքի հարցով որոշումը

Հրապարակվում է Սիսիանի քաղաքապետ Արթուր Սարգսյանի կալանքի հարցով որոշումը:

Բազմաթիվ քաղաքացիներ հավաքվել են դատարանի բակում, ի զորակցություն Սյունիքի եւ սյունեցի համայնքապետերի:

Հիշեցնենք, որ Սիսիանի համայնքապետ Արթուր Սարգսյանը օրեր առաջ ձերբակալվել է։

ԿԸՀ-ն բավարարել էր Արթուր Սարգսյանին անձեռնմխելիությունից զրկելու եւ կալանավորելու թույլտվություն ստանալու դատախազության միջնորդությունները. կողմ էր քվեարկել հանձնաժողովի 6 անդամ, իսկ նախագահ Տիգրան Մուկուչյան չէր մասնակցել նիստին։

Սիսիանի համայնքապետ, «Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու Արթուր Սարգսյանը կասկածվում է ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի երկրորդ մասով (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը) և ՔՕ 314-րդ հոդվածի առաջին մասով (պաշտոնատար անձի կողմից շահադիտական նպատակով կամ անձնական այլ դրդումներով կամ խմբային շահերից ելնելով՝ պաշտոնական փաստաթղթերում ակնհայտ կեղծ տեղեկություններ կամ գրառումներ մտցնելը, կեղծում, քերվածք կամ այլ թվական գրառումներ կամ փոփոխություններ կատարելը, ինչպես նաեւ կեղծ փաստաթղթեր կազմելը կամ հանձնելը):