Ոստիկանության աշխատակիցներն այսօր բիրտ ուժի կիրառմամբ բերման են ենթարկել նաև Para.TV առցանց հեռուստատեսության խմբագիր, «Հայաստան» դաշինքի անդամ Անժելա Նալբանդյանին։
Նա 3 ժամ անց ազատ է արձակվել ոստիկանության Մաշտոցի բաժնից։
Ավելի վաղ հայտնել էինք, որ բերման էր ենթարկվել նաև «Հայաստան» դաշինքի մեկ այլ անդամ, քաղաքագետ Գեղամ Նազարյանը։
Հիշեցնենք՝ ԵՄ ներկայացուցիչ Շառլ Միշելի` Հայաստան այցին ընդառաջ` ՀՅԴ երիտասարդներն այսօր՝ հուլիսի 17-ին, շարունակել են բողոքի ակցիան, որն սկսել էին երեկ երեկոյան։
Ոստիկանությունը թույլ չի տվել իրականացնել խաղաղ բնույթ կրող ակցիան, և բիրտ ուժի կիրառմամբ բոլորին բերման է ենթարկել ոստիկանության բաժիններ։