կարևոր
1375 դիտում, 1 տարի առաջ - 2021-07-17 12:18

Գերմանիայի արեւմուտքում ջրհեղեղի զոհ դարձածների թիվն աճել է՝ հասնելով 133-ի

Գերմանիայի արեւմուտքում ջրհեղեղի զոհ դարձածների թիվն աճել է՝ հասնելով 133-ի

Գերմանիայի արեւմուտքում ջրհեղեղի զոհ դարձածների թիվն աճել է՝ հասնելով 133-ի:

Հարեւան Բելգիայում էլ բնական աղետից մահացածների թիվն արդեն 20 է:

Իշխանությունները մտավախություն ունեն, որ զոհերի թիվը դեռ կարող է ավելանալ: Փրկարարաորոնողական աշխատանքներն ընթացքի մեջ են:

Միայն Գերմանիայում մոտ 1.300 մարդ շարունակում է անհետ կորած համարվել: Զոհվածներն ու որպես անհետ կորած որոնվողները Ռեյնլանդ Պֆալցի ու Հյուսիսային ՌեյնՎեստֆալիա երկրամասերից են, որտեղ ավերվել են շինություններ, քանդվել են կամուրջներ, ճանապարհները հեղեղված են, ավելի քան 100 հազար տուն մնացել է առանց էլեկտրաէներգիայի:

Իսկ աղետի գոտին կարծես ընդլայնվում է:

Լրատվամիջոցները հայտնում են, որ Քյոլնից ոչ հեռու գտնվող Էրֆթշտադտ քաղաքում իրավիճակն ավելի է վատթարանում: Բացի այդ, ուրբաթ ուշ երեկոյան գրեթե 700 բնակիչ է տարհանվել Քյոլնի մոտակայքում գտնվող Վասենբերգ քաղաքից՝ մոտակա ամբարտակի վրա որոշակի ճաքերի գոյացումից հետո:

Հորդառատ տեղումներ են սկսվել նաեւ Գերմանիային սահմանակից մյուս պետություններում՝ Շվեյցարիայում, Նիդերլանդներում ու Լյուքսենբերգում: Փորձագետները հեղեղումները պատճառաբանում են կլիմայական փոփոխություններով: