«Հայաստան» դաշինքի անդամ, պատգամավորության թեկնածու Գեղամ Նազարյանին քիչ առաջ Հանրապետության Հրապարակից, մեծաթիվ ոստիկան կարմիր բերետավորներ բռնության են ենթարկել, նետել գետին ու գլուխը կպցրել ամֆալտին. նկարահանել այդ ամենն ու բերման ենթարկել։
Որեւիցե պատճառ չի նշվում։
Գեղամ Նազարյանը, ում որդին՝ Աբգարը զոհվել է 44-օրյա պատերազմում, հայտնի է Նիկոլ Փաշինյանին սուր քննադատական ելույթներով։
Քաղաքագետը նախկինում աշխատել է Փաշինյանի ընտանիքի «Հայկական Ժամանակ» օրաթերթում, եւ սուր քննադատում էր փաշինյանական քաղաքականությունը, մինչեւ պատերազմն ու դրանից հետո։
Ավելի քան 2 ժամ անց Գեղամ Նազարյանը ազատ է արձակվել ոստիկանական բաժանմունքից:
Տեսանյութն՝ այստեղ: