կարևոր
2278 դիտում, 1 տարի առաջ - 2021-07-17 11:30

Այսօր առավոտյան դաշնակցական երիտասարդներին բռնի ուժով բերման են ենթարկել. ՏԵՍԱՆՅՈւԹ

Այսօր առավոտյան դաշնակցական երիտասարդներին բռնի ուժով բերման են ենթարկել կառավարության շենքի առջևից:

Նրանց բողոքը ուղղված էր Երեւան ժամանած Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելին: Նրանք Եվրոպայից պահանջում են չլռել և անտարբեր չլինել Հայաստանում կատարվող իրադարձություններին: Երիտասարդների ձեռքին եղել նաեւ պաստառներ՝ «shame on you» գրությամբ։

Նրանց կարգախոսներն արդեն 2 օր է նույնն են՝ դատապարտում են Եվրամիույթան ղեկավարությանը՝ արցախյան պատերազմի ժամանակ ադրբեջանական վայրագությունների նկատմամբ լուռ մնալու համար, նաեւ Հայաստանում գործող վարչախմբի ապօրինությունները, հակա-ժողովրդավարական գործողությունները հանդուրժելու համար։ 

Երիտասարդները կառվարության դիմաց դեռ չէին էլ հասցրել հավաքվել, երբ ոստիկանները բռնի ուժ կիրառեցին և նրանց ուժի կիրառմամբ բերման ենթարկեցին:

Այս պահին բերման են ենթարկված ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական և Հայաստանի երիտասարդական միության անդամներ Տարոն Ղազարյանը (ՀՅԴ ՆԱՈՒՄ֊ի ատենապետ), Գառնիկ Մելքումյանը, Ժոր Ավդալյանը, Նարեկ Վանյանը, Վարդան Գալստյանը, Արամե Բաբայանը և Հովհաննես Ստեփանյանը։ Նրանք Արցախյան 44֊օրյա պատերազմի մասնակիցներ են։

Հիշեցնենք, որ երեկ էլ ՀՅԴ անդամ երիտասարդները ամոթանքի բացականչություններով, պատերազմի օրերին եվրոպացիների լռությունը դատապարտող վանկարկումներով ու կարգախոսներով դիմավորեցին Երեւան ժամանած Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելին, որն երկօրյա այցով Հայաստանում է։

ՀՅԴ ՀԵՄ կենտրոնական վարչության անդամ Քրիստինե Վարդանյանը նշել էր բողոքի ակցիայի հիմնական պահանջը և հավելել, որ «երբ տեսնում ենք, որ հայրենիքի կորստից, դավադիր պատերազմից, Հայաստանի ամենախայտառակ ընտրություններից մեկից հետո գրեթե բոլորը հարմարվել ու անցել են իրենց կյանքին, մենք մեր պարտքն ենք համարում ընդվզման թեկուզ թույլ բայց կարևոր ձայն բարձրացնել։

Դաշնակցության երիտասարդականը բողոքի ցույց էր կազմակերպել Եվրոպայի խորհրդի նախագահի այցի կապակցությամբ, որովհետև

  • Եվրոպան լուռ էր երբ մեզ՝ հայերիս դեմ ֆոսֆորային զենք էր կիրառվում Արցախում
  • Լռում էր, երբ Արցախում սպանվում էին խաղաղ բնակչներ
  • Լուռ էր, երբ մեր չկայացած դիկտատորը չագուչը ձեռքին քարոզարշավ էր անում
  • Լռում է, երբ ամեն օր Հայաստանում ավելանում են քաղբանտարկյալները

Ու հիմա եկել լուրջ դեմքով ժողովրդավարությունից, մարդու իրավունքներից ու առաջընթացից են խոսելու։ Չէ, իհարկե սա աշխարհի պես հին երևույթ է, բայց այստեղ կարևորն այլ բան է։

Որևէ մեկը չի ակնկալում, որ ԵՄ-ն, կամ այլ քաղաքական ուժ մի օր մտահոգվելու է մեր խնդիրներով, իր գործերը թողած սկսելու է գործել մեր շահերից ելնելով՝ առնվազն մեր մեջ նման միամիտներ չկան»։