Հայրենիքի պաշտպանության ու անվտանգության ապահովման գործում Արցախի Հանրապետությանը մատուցած բացառիկ ծառայությունների, ցուցաբերած քաջության ու անձնական արիության համար Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի N զորամասի 2-րդ հրաձգային գումարտակի 6-րդ վաշտի հրամանատար, կապիտան Արթուր Գրիգորիի Աղասյանին հետմահու շնորհվել է «Արցախի հերոս» բարձրագույն կոչում:
Հիշեցնենք, որ 9 ամիս փնտրելուց հետո օրեր առաջ գտնվել է ՀՅԴ Արցախի երիտասարդական և պատանեկան միությունների անդամ, ՀՅԴ Արցախի պատանեկան միության Մարտունու խմբի պատասխանատու, «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանակիր, կապիտան Արթուր Գրիգորիի Աղասյանի աճյունը:
Արթուր Աղասյանը աչքի է ընկել դեռ 2016թ. քառօրյա պատերազմում, երբ ընդամենը 19 տարեկան էր: Այդ տարիքում հերոսացած երիտասարդը ՀՀ նախագահի կողմից արժանացել է երկրորդ աստիճանի «Մարտական խաչ» պարգևի, ապա՝ սպայի բարձ կոչման: