Հուլիսի 17-ը, տարվա 198-րդ օրն է։
Տարվա ավարտին մնում է 167 օր:
- 1790 թ. - մահացել է Ադամ Սմիթը՝ անգլիացի ճանաչված տնտեսագետ և փիլիսոփա։
- 1868 թ. - Ճապոնիայի մայրաքաղաքը Կիոտոյից տեղափոխվեց Տոկիո:
- 1888 թ. - Ֆրիտյոֆ Նանսենի արշավախումբը հասնում է Գրենլանդիայի արևելյան ափ և վայրէջք կատարում լողացող սառույցների վրա:
- 1894 թ. - ծնվել է Ազատ Վշտունին, հայ բանաստեղծ, գրական-հասարակական գործիչ:
- 1943 թ. - Երկրորդ համաշխարհային պատերազմում Կուրսկի ճակատամարտում Հիտլերը որոշեց դադարեցնել նախապես ծրագրված «Ցիտադել» գործողությունը:
- 1954 թ. - ծնվել է Անգելա Մերկելը՝ գերմանացի քաղաքական գործիչ, ներկայումս Գերմանիայի կանցլեր:
- 1955 թ. - ԱՄՆ-ի Կալիֆորնիա նահանգում բացվեց Դիսնեյլենդը:
- 1975 թ. - տեղի ունեցավ խորհրդային «Սոյուզ-19» և ամերիկյան «Ապոլլոն» տիեզերանավերի միացումը:
- 2006 թ. - մահացել է Միքի Սփիլլեյնը՝ նուար ժանրի ամերիկացի գրող: