կարևոր
1039 դիտում, 2 շաբաթ առաջ - 2021-07-16 23:11

Սուպերմարկետից 10 մարդ տեղափոխվել է հիվանդանոց. նախնական վարկածը շմոլ գազից թունավորումն է

Սուպերմարկետից 10 մարդ տեղափոխվել է հիվանդանոց. նախնական վարկածը շմոլ գազից թունավորումն է

Հուլիսի 16-ին արտակարգ դեպք է  տեղի ունեցել Երևանում: Ժամը 15:10-ի սահմաններում Արաբկիր վարչական շրջանի Վ. Փափազյան փողոցի թիվ 14 հասցեում գործող  «Նոր Զովք» սուպերմարկետից մի քանի քաղաքացի է տեղափոխվել  «Արմենիա» բժշկական կենտրոն: Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։

Կայքի տեղեկություններով՝  բոլորը հիվանդանոց են տեղափոխվել «Նոր Զովք» սուպերմարկետում շմոլ գազից թունավորման նախանշաններով: