Հուլիսի 16-ին՝ ժամը 12:05-ին, Արարատի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Լուսառատ գյուղի Գ.Չաուշ փողոցում գտնվող տներից մեկի բակի շունը կծել է հարեւանին եւ անհանգստացնում է մյուս բնակիչներին։ Այս մասին հայտնում է ՀՀ ԱԻՆ-ը:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ շունը կծել է Ա․ Պ․-ին (ծնված 2000 թ.), Ա․ Գ․-ին (ծնված 1952 թ.) եւ Ս․ Ս․-ին (ծնված 1970 թ.), որոնք տեղափոխվել են Արտաշատ քաղաքի ԲԿ։ Բժիշկները Ա․Պ․-ի առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության, իսկ մյուսներինը՝ բավարար:
Փրկարարները քնեցրել են շանը եւ տեղափոխել Դիմիտրով գյուղ։