կարևոր
3955 դիտում, 2 տարի առաջ - 2021-07-16 20:13

Սիսիանի համայնքապետ Արթուր Սարգսյանի խափանման միջոցի վերաբերյալ որոշումը դատարանը կհրապարակի վաղը

Սիսիանի համայնքապետ Արթուր Սարգսյանի խափանման միջոցի վերաբերյալ որոշումը դատարանը կհրապարակի վաղը

Երեւանի ընդհանուր իրավասության դատարանը վաղը՝ 18։00-ին, կհրապարակի Սիսիանի քաղաքապետ Արթուր Սարգսյանի խափանման միջոցի հարցով որոշումը։

Հիշեցնենք, որ Սիսիանի համայնքապետ Արթուր Սարգսյանը նախօերին ձերբակալվել է։

ԿԸՀ-ն բավարարել էր Արթուր Սարգսյանին անձեռնմխելիությունից զրկելու եւ կալանավորելու թույլտվություն ստանալու դատախազության միջնորդությունները. կողմ էր քվեարկել հանձնաժողովի 6 անդամ, իսկ նախագահ Տիգրան Մուկուչյան չէր մասնակցել նիստին։

Սիսիանի համայնքապետ, «Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու Արթուր Սարգսյանը կասկածվում է ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի երկրորդ մասով (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը) և ՔՕ 314-րդ հոդվածի առաջին մասով (պաշտոնատար անձի կողմից շահադիտական նպատակով կամ անձնական այլ դրդումներով կամ խմբային շահերից ելնելով՝ պաշտոնական փաստաթղթերում ակնհայտ կեղծ տեղեկություններ կամ գրառումներ մտցնելը, կեղծում, քերվածք կամ այլ թվական գրառումներ կամ փոփոխություններ կատարելը, ինչպես նաեւ կեղծ փաստաթղթեր կազմելը կամ հանձնելը):