Արտահերթ ընտրություններն անցկացվում են ճգնաժամը հաղթահարելու համար, մինչդեռ մեր երկրում վերջին ընտրությունները ոչ միայն չլուծեցին. այլեւ՝ ավելի խորացրին առկա ճգնաժամը: Սա է ստեղծված իրավիճակին Հետընտրական Հայաստան խորագիրը կրող համաժողովի մասնակիցների գնահատակը:
Հաղթող ղեկավարն ըստ Արթուր Ղազինյանի՝ այլ քաղաքական հայացքներ ունեցող Սյունիքի համայանքապետերին քաղաքական հետապնդման չէր ենթարկի: Եթե Նիկոլ Փաշինյանին վստահողների թիվն էապես նվազել է, ապա նրա մանդատը չի կարող պողպատյա լինել: Փաշինյանի հետ համագործակցության գնացող արտախորհրդարանական ուժերին էլ զգուշացնում է՝ այդկերպ մեկընդմիշտ կկորցնեն իրենց քաղաքական կապիտալը:
Ֆեյքերի ֆաբրիկան, ազատ մամուլի սահմանափակումն ու փոխարենը դաշտն ապատեղեկատվությամբ ողողելը ըստ Դաշնակցության ներկայացուցիչ Բագրատ Եսայանի՝ երկիրը տարան դեպի ճգնաժամ:
Հետեւանքն ըստ բանախոսների այն է, որ մեր հասարակությունը մերժում է մյուս բոլոր քաղաքական ուժերին, անտարբեր է դարձել կատարվողի նկատմամբ:
Մինչդեռ, եթե այլ երկրների քաղաքացիները կարող են իրենց թույլ տալ քաղաքականությունից կտրված ապրել, ապա մեր երկում, զգուշացնում են՝ դա կարող է կործանարար լինել:
Մանրամասնում է՝ Անահիտ Հովհաննիսյանը։