կարևոր
4003 դիտում, 2 տարի առաջ - 2021-07-16 19:29

Դաշնակցական երիտասարդները ամոթանքի վանկարկումներով դիմավորցեին Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելին․ ՏԵՍԱՆՅՈւԹ

Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը ժամանել է Հայաստան: Նրան դիմավորել են բողոքի ակցիայով:

Դաշնակցական երիտասարդները ամոթանքի բացականչություններով, պատերազմի օրերին եվրոպացիների լռությունը դատապարտող վանկարկումներով ու կարգախոսներով դիմավորեցին Երեւան ժամանած Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելին, որն երկօրյա այցով Հայաստանում է։

Ցուցարարները եվրոպացի դիվանագետներին հանդիմանեցին, որ հիմա էլ են պահպանում քար լռություն, երբ երկրում ոտնահարվում է ժողովրդավարույթունն ու գործի է դրվում մուրճը։

ՀՅԴ Երիտասարդական միության անդամ, «Հայաստան» դաշինքից ԱԺ պատգամավորի թեկնածու Քրիստինե Վարդանյանը լրագրողներին հիշեցրել է, որ պատերազմի օրերին, երբ թշնամու կողմից գործածվում էր ֆոսֆորային զենք, Բրյուսելում լուռ էին։ Հիմա էլ են լռում, երբ իշխանույթունը Հայաստանում գործի է դնում հակաժողովրդավարական միջոցները։