Գերմանիային պատուհասած ավերիչ ջրհեղեղի զոհերի թիվը շարունակում է աճել. այս պահին հաղորդվում է առնվազն 100-ի մասին:
100 մարդ անհետ կորած է համարվում: Որոնողական աշխատանքներում ներգրավված է 15 հազար փրկարար, ոստիկան ու զինվորական:
Արեւմտյան Եվրոպայում տեղատարափ անձրեւների հետեւանքով գետերը դուրս են եկել հունից: Տուժել են նաեւ Բելգիան, Նիդերլանդները, Լուքսեմբուրգը, Շվեյցարիան: 22 զոհ էլ կա Բելգիայում:
Գերմանիայի Հյուսիսային Հռենոս-Վեսթֆալիա երկրամասի վարչապետ Արմին Լաշետը ջրհեղեղից տուժած գոտի այցի ժամանակ հայտարարել է, որ եթե կլիմայական փոփոխությունների դեմ անհապաղ քայլեր չձեռնարկեն, ստիպված են լինելու պարբերաբար նման մարտահրավերների դիմակայել: