կարևոր
1882 դիտում, 2 տարի առաջ - 2021-07-16 16:00

Օրենքի կոպտագույն խախտմամբ կալանավորվում են Սյունիքում պանթյուրքիզմի դեմ պայքարողները, բայց թուրքը Սյունիք ոտք չի դնելու. Մենուա Հովսեփյան

Օրենքի կոպտագույն խախտմամբ կալանավորվում են Սյունիքում պանթյուրքիզմի դեմ պայքարողները, բայց թուրքը Սյունիք ոտք չի դնելու. Մենուա Հովսեփյան

https://yerkirmedia.am/hy/article/2021/07/16/43596Գորիսի փոխհամայնքապետ Մենուա Հովսեփյանը անդրադարձել է Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանի կալանավորմանը։ Նշենք, որ դատարանը բավարարեց ՀՔԾ-ի միջնորդությունը և Առուշ Առուշանյանին 2 ամսով կալանավորելու որոշում կայացրեց։

«Ապօրինաբար և անհիմն կալանավորեցին Գորիս համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանին։

Ցավով պետք է ֆիքսեմ մի հանգամանք, բոլոր նրանք, որոնք պայքարում են պանթյուրքիզմի դեմ Սյունիքի մարզում կալանավորվում են կամ արդեն կալանավորված են օրենքի կոպտագույն խախտումներով եւ ապօրինի դրսևորումներով:
Աստված պահապան մեր ազգին....

թուրքը Սյունիք ոտք չի դնելու»,- գրել է Հովսեփյանը։

Հավելենք, որ այս պահին Սյունիքի 5 համայնքապետ կալանավորված է՝ Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյան, Մեղրի համայնքի՝ օրերս հրաժական ներկայացրած ղեկավար Մխիթար Զաքարյանը, Քաջարանի քաղաքապետ Մանվել Փարամազյանը, Որոտանի համայնքապետ Սուրեն Օհանջանյանը և Քարահունջի ղեկավար Լուսինե Ավետյանը, 1-ը՝ ձերբակալված՝ Սիսիանի համայնքապետ՝ Արթուր Սարգսյան, որին կալանավորելու միջնորդությունն այսօր քննում է դատարանը:

Բացի համայնքապետերից առանց հիմնավորումների տասնյակ սյունեցիներ բերման են ենթարկվել: Որոտանի բնակիչներն ահազանգում են, որ ոստիկաններն ահաբեկում են և ստիպում համայնքապետերի դեմ ցուցմունքներ գրել:

Առանց որևէ հիմնավորման բերման են ենթարկվել Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի անվտանգության ղեկավար Արամ Գասպարյանը և անվտանգության մայոր, Խորհրդային Միության սպորտի վարպետ Տիգրան Ներսիսյանը: Առանց պարզաբանումների մեծաթիվ քննիչներ եւ Ազգային անվտանգության ծառայության «Ալֆա» ջոկատի ծառայողները ներխուժել են Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ և մի քանի ժամ շարունակ խուզարկում իրականացրել, արդյունքում կանգ է առել ՀՀ ամենախոշոր հարկատու ընկերություններից մեկի աշխատանքը: