կարևոր
2854 դիտում, 2 տարի առաջ - 2021-07-16 14:20

Դատարանը որոշում կայացրեց երկու ամսով կալանավորել Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանին

Դատարանը որոշում կայացրեց երկու ամսով կալանավորել Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանին

Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը՝ նախագահությամբ Կարեն Ֆարխոյանի, որոշում կայացրեց երկու ամսով կալանավորել Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանին։

Հիշեցնենք, որ ՀՀ ՀՔԾ քննիչի կողմից միջնորդություն է ներկայացվել Երևանի ընդհանուր իրավասության դատարան՝ Առուշ Առուշանյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու համար:

Այս պահին Սյունիքի 5 համայնքապետ կալանավորված է՝ Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյան, Մեղրի համայնքի՝ օրերս հրաժական ներկայացրած ղեկավար Մխիթար Զաքարյանը, Քաջարանի քաղաքապետ Մանվել Փարամազյանը, Որոտանի համայնքապետ Սուրեն Օհանջանյանը և Քարահունջի ղեկավար Լուսինե Ավետյանը, 1-ը՝ ձերբակալված՝ Սիսիանի համայնքապետ՝ Արթուր Սարգսյան, որին կալանավորելու միջնորդություն ժամը 15:00-ին քննելու է դատարանը:

Միջնորդություն է ներկայացվել նաև Մեղրու համայնքապետի տեղակալին և համայնքապետարանի գլխավոր մասնագետին կալանավորելու մասին: Գորիսի մշակույթի կենտրոնի տնօրեն Հայկ Խաչատրյանը կալանավորված է:

Բացի համայնքապետերից առանց հիմնավորումների տասնյակ սյունեցիներ բերման են ենթարկվել: Որոտանի բնակիչներն ահազանգում են, որ ոստիկաններն ահաբեկում են և ստիպում համայնքապետերի դեմ ցուցմունքներ գրել: Առանց որևէ հիմնավորման բերման են ենթարկվել Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի անվտանգության ղեկավար Արամ Գասպարյանը և անվտանգության մայոր, Խորհրդային Միության սպորտի վարպետ Տիգրան Ներսիսյանը: Առանց պարզաբանումների մեծաթիվ քննիչներ եւ Ազգային անվտանգության ծառայության «Ալֆա» ջոկատի ծառայողները ներխուժել են Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ և մի քանի ժամ շարունակ խուզարկում իրականացրել, արդյունքում կանգ է առել ՀՀ ամենախոշոր հարկատու ընկերություններից մեկի աշխատանքը: 

Այսպիսով, շարունակվում է Սյունիքի դեմ իշխանական տեռորը: Մեկուսացվում են Սյունիքը պաշտպանող ուժերը: