կարևոր
1477 դիտում, 2 տարի առաջ - 2021-07-16 13:48

Այսօր դատարանը քննելու է ձերբակալված Սիսիանի համայնքապետ Արթուր Սարգսյանին կալանավորելու միջնորդությունը

Այսօր դատարանը քննելու է ձերբակալված Սիսիանի համայնքապետ Արթուր Սարգսյանին կալանավորելու միջնորդությունը

Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում այսօր՝ հուլիսի 16–ին,  ժամը 15։00–ին կքննվի  Սիսիանի համայնքապետ Արթուր Սարգսյանին կալանավորելու վերաբերյալ Քննչական կոմիտեի միջնորդությունը։ 

Սիսիանի համայնքապետ Արթուր Սարգսյանը նախօերին ձերբակալվել է։

Երեկ ԿԸՀ-ն բավարարել էր Արթուր Սարգսյանին անձեռնմխելիությունից զրկելու եւ կալանավորելու թույլտվություն ստանալու դատախազության միջնորդությունները. կողմ էր քվեարկել հանձնաժողովի 6 անդամ, իսկ նախագահ Տիգրան Մուկուչյան չէր մասնակցել նիստին։

Սիսիանի համայնքապետ, «Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու Արթուր Սարգսյանը կասկածվում է ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի երկրորդ մասով (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը) և ՔՕ 314-րդ հոդվածի առաջին մասով (պաշտոնատար անձի կողմից շահադիտական նպատակով կամ անձնական այլ դրդումներով կամ խմբային շահերից ելնելով՝ պաշտոնական փաստաթղթերում ակնհայտ կեղծ տեղեկություններ կամ գրառումներ մտցնելը, կեղծում, քերվածք կամ այլ թվական գրառումներ կամ փոփոխություններ կատարելը, ինչպես նաեւ կեղծ փաստաթղթեր կազմելը կամ հանձնելը):