կարևոր
1831 դիտում, 1 տարի առաջ - 2021-07-16 13:09

Առավոտյան ադրբեջանցիները կրկին կրակ են բացել Երասխի դիրքերի ուղղությամբ

Առավոտյան ադրբեջանցիները կրկին կրակ են բացել Երասխի դիրքերի ուղղությամբ

Հուլիսի 16-ի առավոտյան, ժամը 11:00-ից սկսած, ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի Երասխի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ: Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից: 

ՀՀ ԶՈւ ստորաբաժանումները դիմել են հակազդող գործողությունների:

Հայկական կողմից զոհեր և վիրավորներ չկան:

Հիշեցնենք, որ հուլիսի 14-ի առավոտյան 10:30-ի սահմաններում  հայ-ադրբեջանական սահմանի Երասխի հատվածում կրկին միջադեպ էր գրանցվել։ Ադրբեջանական զինված ուժերի կողմից իրականացված սադրանքի հետևանքով զոհվել է 1983 թվականին ծնված, ՀՀ ԶՈւ N զորամասի պայմանագրային զինծառայող, շարքային Սամվել Գագիկի Ալավերդյանը: