կարևոր
1702 դիտում, 1 տարի առաջ - 2021-07-16 13:01

ՀՅԴ Արևմտյան Ամերիկայի Կենտրոնական կոմիտեության 55-րդ շրջանային ժողովը կընտրի ԿԿ նոր կազմ

ՀՅԴ Արևմտյան Ամերիկայի Կենտրոնական կոմիտեության 55-րդ շրջանային ժողովը կընտրի ԿԿ նոր կազմ

ԱՄՆ Կալիֆորնիայի Բուրբանք քաղաքում «ՊԵՇԻՐ ՄԱՐՏԻՐՈՍԵԱՆ» հայկական կենտրոնում երեկ աշխատանքն է սկսել ՀՅԴ Արևմտյան Ամերիկայի Կենտրոնական կոմիտեության 55-րդ շրջանային ժողովը: 

Ժողովին մասնակցում են  16 կոﬕտեությունների 55 պատգամավոր, շուրջ 38 հրավիրյալ, ինչպես նաև ի պաշտոնե մասնակիցներ: Ներկա են նաև ՀՅԴ Բյուրոյի անդամները: 

Ժողովի  օրակարգում, ի թիվս կազմակերպական, քարոզչական, համայնքային հարցերից, ներառված են նաև Հայաստանին ու Արցախին առնչվող կետեր:

Ժողովի ավարտին կընտրվի ՀՅԴ Արևմտյան Ամերիկայի Կենտրոնական կոմիտեի նոր կազմը: