Վաղը՝ հուլիսի 16-ին, ժամը 14:00-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանը կհրապարակի Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանին կալանավորելու միջնորդության վերաբերյալ որոշումը:
Հիշեցնենք, որ ՀՀ ՀՔԾ քննիչի կողմից միջնորդություն է ներկայացվել Երևանի ընդհանուր իրավասության դատարան՝ Առուշ Առուշանյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու համար:
Առուշանյանի պաշտպան Արմեն Մելքոնյանը նշում է, որ առաջադրված 3 մեղադրանքից ոչ մեկը նրանք չեն ընդունում և դրանք որևէ աղերս չունեն Առուշ Առուշանյանի հետ: