կարևոր
2215 դիտում, 2 տարի առաջ - 2021-07-15 21:31

Այսօր Իմ քայլի շարքերը համալրած Մելիքջանյանը նույն օրը հրաժարականի դիմում է գրել

Այսօր Իմ քայլի շարքերը համալրած Մելիքջանյանը նույն օրը հրաժարականի դիմում է գրել

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արա Մելիքջանյանը, որն այսօր՝ հուլիսի 15–ին, Ազգային ժողովում երդվել էր, խմբակցությունից դուրս գալու դիմում է գրել։

Նշենք, որ Արա Մելիքջանյանը «Իմ քայլում» փոխարինում էր Լուսինե Եգանյանին, որը  պատգամավորական մանդատը ստանալուց մեկ շաբաթ անց հրաժարական էր տվել։

Հիշեցնենք, որ Արա Մելիքջանյանը 2018թ.-ի հուլիսին նշանակվել էր Շիրակի փոխմարզպետ։ Պաշտոնավարեց մոտ 7 ամիս: Արա Մելիքջանյանը 2013 թվականից «Լոգոս» հասարակական կազմակերպության նախագահն է։