Հուլիսի 15-ին 2-րդ զորամիավորման զորամասերից մեկում անցկացվել է մարտական հերթապահություն իրականացնող զինծառայողների հերթափոխ: Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ից։
Հրամանատարությունը ստուգել է անձնակազմի պատրաստության աստիճանը, հանդերձանքը, սպառազինությունն ու իրային միջոցները։ Զինծառայողները հրահանգավորվել են ծառայության կրման պայմանների և անվտանգության կանոնների պահպանման վերաբերյալ։