24.05.2022
|
||
---|---|---|
USD | 452.7 -3.03 | |
GBP | 566.33 -7.02 | |
EUR | 484.71 -1.87 | |
GEL | 158.01 -0.92 | |
RUB | 8.02 +0.13 |
ՀՀ Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Իմ քայլը»-ի պատգամավորներ Վիկտոր Ենգիբարյանի և Նիկոլայ Բաղդասարյանի ներկայացրած օրենքի նախագիծը, որով պատգամավորական գործունեության հետ կապված ծախսերին հատկացվող ամսական 50 հազար դրամը ավելանում է՝ դառնալով 250 հազար դրամ:
Իսկ իշխող խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանի համոզմամբ՝ պատգամավորին հատկացվող գումարը պետք է բարձրացվի ոչ միայն մարզեր գնալու, այլեւ ընտրողների հետ սրճարան նստելիս հաշիվ փակելու համար: «Գեղեցիկ չէ, եթե հաշիվը չփակես»,- ասել է Աղազարյանն ու հավելել, որ շատ ծանր, դժվար որոշում են կայացրել:
«Պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագիծն ԱԺ արտահերթ նիստում երկրորդ ընթերցմամբ քվեարկությամբ ստացավ 71 կողմ ձայն:
Օրենքն ուժի մեջ կմտնի 8-րդ գումարման երկրորդ նստաշրջանի գումարման օրվանից:
Ընդդիմադիր խմբակցությունների ներկայացուցիչները ներկա չէին նիստին՝ թե առաջին ընթերցմամբ քննարկմանը, թե երկրորդ: