կարևոր
6118 դիտում, 2 տարի առաջ - 2021-07-15 16:24

Ալավերդի-Սանահին հատվածում ավտոմեքենան ժայռից ընկել է երկաթուղային գծերի վրա. երեք մարդ հոսպիտալացվել է

Ալավերդի-Սանահին հատվածում ավտոմեքենան ժայռից ընկել է երկաթուղային գծերի վրա. երեք մարդ հոսպիտալացվել է

Հուլիսի 15-ին Լոռիում Hyundai մակնիշի մարդատար ավտոմեքենան ժայռից ընկել է երկաթուղային գծերի վրա: Վթարը տեղի է ունեցել Ալավերդի-Սանահին հատվածի 2610-րդ կիլոմետրում: Մեքենան վնասել է երկաթուղային ուղին, գծերի մոտով անցնող այլ ենթակառուցվածքը: Այս մասին տեղեկացնում է «Հարավկովկասյան երկաթուղի»-ն:

Երեք վիրավոր տղամարդիկ տեղափոխվել են Ալավերդու և Երևանի հիվանդանոցներ: ՃՏՊ-ի պատճառով երկար ժամանակով դադարեցվել էր գնացքների երթևեկությունը Հայաստանն ու Վրաստանը կապող երկաթուղու հատվածում:

Ընկերությունը հորդորում է վարորդներին ուշադիր լինել մեքենա վարելիս և պահպանել երթևեկության կանոնները:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: