Գրիգորի Խաչատուչովի պաշտոնը շարունակում է մնալ թափուր։ ՀՀ նախագահի աշխատակազմից Yerkirmedia.am-ին հայտնել են, որ նոր նշանակման միջնորդություն դեռևս չեն ստացել։
Հիշեցնենք, որ հուլիսի 8-ին ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր էր ստորագրել Գրիգորի Խաչատուրովին 3-րդ բանակային կորպուսի հրամանատարի պաշտոնից ազատելու մասին:
Ավելի վաղ «Հայաստան» դաշինքի անդամ, «Մեկ Հայաստան» կուսակցության ղեկավար Արթուր Ղազինյանը գրել էր․
«Գեներալ Գրիգորի Խաչատուրովի հետ պայմանագիրը որոշել են չերկարացնել, զորացրում են, պատժում են ու մեկուսացնում»։
Նրա գրառման համաձայն՝ պատժում են ադրբեջանական ազդեցության գործակալի հրաժարականը պահանջելու համար, Տավուշի մարզից թշնամուն Հայկական տարածքներ հանձնելու հրամանը չկատարելու համար: