կարևոր
1516 դիտում, 2 տարի առաջ - 2021-07-14 23:22

Հաիթիի սպանված նախագահի կնոջ առողջական վիճակն անհանգստություն չի առաջացնում

Հաիթիի սպանված նախագահի կնոջ առողջական վիճակն անհանգստություն չի առաջացնում

Հաիթիի սպանված նախագահ Ժովենել Մոիզի կնոջ առողջական վիճակն անհանգստություն չի առաջացնում: Այս մասին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նիստին հայտարարել է կազմակերպությունում Հաիթիի մշտական ներկայացուցիչ Անտոնիո Ռոդրիգեն:

Նա հայտնել է, որ երկրում անվտանգային իրադրությունը ազգային ոստիկանության ու զինված ուժերի վերահսկողության տակ է:

Ռոդրիգեն տեղեկացրել է, որ իշխանությունները հետաքննություն են իրականացնում նախագահի դեմ իրականացված դեպքի առնչությամբ, հայտնաբերվել են հանցավոր խմբի անդամների մեծ մասը: «Նրանցից երկուսը մահացել են ոստիկանության հետ կրակահերթի ժամանակ, իսկ 15-ը արդարադատության համակարգի ձեռքերում են: Հետաքննություն է իրականացվում՝ պարզելու, թե ով է կանգնած հանցագործության հետևում»,- հայտարարել է նա՝ հավելելով, որ Հաիթին ավելի քան երբևէ միջազգային հանրության աջակցության կարիքն ունի:

Ժովենել Մոիզը հուլիսի 7-ին իրականացված հարձակման հետևանքով մահացու վիրավորում էր ստացել, նրա կինը՝ Մարտին Մոիզը, վիրավորվել էր: Նա այժմ Մայամիի հիվանդանոցներից մեկում է, վիճակը կայուն է: