կարևոր
2659 դիտում, 1 տարի առաջ - 2021-07-14 21:51

Որոնողական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել է 7 զոհված զինծառայողի դի

Որոնողական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել է 7 զոհված զինծառայողի դի

Մատաղիսում այսօր իրականացված որոնողական աշխատանքների արդյունքում` ՆԳ նախարարության ԱԻ պետական ծառայության փրկարարները հայտնաբերել են 3 դի։

Եվս 4 զոհված զինծառայողի դի հայտնաբերվել է Մարտունու շրջանի` Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքից։ Այս մասին տեղեկացրին ԱՀ ԱԻՊԾ-ից։

Ռազմական գործողությունների ընթացքում զոհված և անհետ կորած համարվող զինծառայողների դրերի թիվն ավելացավ ևս 7-ով։

2020 թվականի նոյեմբերի 13-ից առ այսօր հայտնաբերվել և տարհանվել է 1611 դի։