կարևոր
1591 դիտում, 1 տարի առաջ - 2021-07-14 17:54

Արա Բաբայանը նշանակվել է Վերաքննիչ վարչական դատարանի նախագահ

Արա Բաբայանը նշանակվել է Վերաքննիչ վարչական դատարանի նախագահ

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով՝ Արա Բաբայանը նշանակվել է Վերաքննիչ վարչական դատարանի նախագահ։

Նշենք, որ Արա Էդուարդի Բաբայանը 2010 թվականի դեկտեմբերի 13-ին ՀՀ նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ վարչական դատարանի դատավոր, իսկ 2011 թվականի դեկտեմբերի 22-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի դատավոր: 2014 թվականից 2018 թվականը եղել է ՀՀ արդարադատության խորհրդի անդամ: