կարևոր
2071 դիտում, 2 տարի առաջ - 2021-07-14 17:36

Շենքի բակում հայտնաբերված նորածինն ունի ինֆեկցիաներ, վիճակը գնահատվում է ծանր

Շենքի բակում հայտնաբերված նորածինն ունի ինֆեկցիաներ, վիճակը գնահատվում է ծանր

«Մուրացան» համալսարանական հիվանդանոցային համալիրի մանկական և նորածնային վերակենդանացման կլինիկա տեղափոխված նորածնի վիճակը նեոնատոլոգ, մանկական անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգ, կլինիկայի ղեկավար Հրանտ Կալենտերյանի կողմից գնահատում է ծանր, հավելելով, որ այս պահի դրությամբ այն կարելի է համարել կայուն: Այս մասին տեղեկացնում է Մխիթար Հերացու անվան բժշկական համալսարանի աշխատակազմի ղեկավար Շուշան Դանիելյանը․

«Նշենք, որ Երևանի Արցախի փողոցի 15 շենքի մուտքերից մեկի մոտ գտնված նորածին երեխան ոչ հիվանդանոցային պայմաններում պահվելու արդյունքոմ ունի ինֆեկցիաներ, ինչպես նաև շնչառական անբավարարության պատճառով փոքրիկին միացված է արհեստական շնչառական սարք:

Նորածինը շարունակում է մնալ համալսարանական մասնագետների անմիջական հսկողության ներքո, նրա առողջական վիճակի փոփոխության վերաբերյալ կտրամադրվի տեղեկատվություն:

Հիշեցնենք, որ հուլիսի 13-ին Երևանի շենքերից մեկի բակում ՀՀ ոստիկանության կողմից հայտնաբերված 1 օրական աղջիկ երեխան տեղափոխվել էր ԵՊԲՀ «Մուրացան» հիվանդանոցային համալիր»: