18.08.2022
|
||
---|---|---|
USD | 405.79 -0.17 | |
GBP | 489.18 -1.95 | |
EUR | 412.81 -0.13 | |
GEL | 145.57 +0.52 | |
RUB | 6.83 +0.13 |
Քիչ առաջ բերման են ենթարկել Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի անվտանգության դեպարտամենտի ղեկավար Արամ Գասպարյանին։ ԴԵպքի առնչությամբ գրառում է կատարել Վազգեն Սաղաթելյանը․
«ԱԱԾ փոխգնդապետ Արամ Գասպարյանն ա՝ Ալֆայի Չիկոն։ Արցախյան առաջին պատերազմի մասնակից, որն անցավ ողջ պատերազմը՝ ստանալով հրազենային վիրավորում պարանոցի հատվածում, և միայն հրաշքով ողջ մնաց։ Չնայած առողջական խնդիրներին, մի քանի լուրջ վիրահատությունների՝ թե Ապրիլյան ու թե վերջին պատերազմի առաջին օրերից եղել է Արցախում։ 20 տարի ծառայել է Ազգային անվտանգության ծառայությունում, կանգնած է եղել հայկական «Ալֆա» ջոկատի կերտման ակունքներում։
Պարգևատրվել է «Մարտական ծառայության» մեդալով, ՀՀ ԱԱԾ և ոստիկանության բազմաթիվ պատվոգրերով, ԱԱԾ հոբելյանական մեդալով: Թոշակի անցնելուց հետո աշխատում է ԶՊՄԿ-ում՝ որպես անվտնագության դեպարտամենտի ղեկավար։ Այսօր «Ալֆան» նրան բերման է ենթարկում՝ առանց որևէ պատճառի կամ բացատրության՝ փաստացի կատարելով քաղաքական պատվեր։
Լրագրողը հարցնում է՝ ինչի՞ համար են Ձեզ տանում, ժպտալով ասում ա եսիմ, երևի կարոտել են նախկին կոլեագներս»,– գրել է Վազգեն Սաղաթելյանը։